Posted in Ճամբար, Ամառային ճամբար, Կենսաբանություն

Ազատի ջրամբար

Ուսումնական ճամփորդություն. Գառնի Ազատի ջրամբար

350167393_1704497363332535_1427472259357414965_n

Ուսուցողական-հետազոտական, հայրենագիտական քայլարշավ։

Ճամփորդության  օր՝ Հունիսի 1

Երթուղի․

Մեկնում— Երևան-Գառնի-Լանջազատ գյուղ- Ազատի ջրամբար

Վերադարձ— Լանջազատ-Երևան

Մեկնում՝ 10:00, Մայր դպրոց

Վերադարձ՝ նույն օրը, 16։00-ին

Ճամփորդության վայրեր՝  Չարենցի կամար, Գառնու ձոր, Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ («ՄԱՇՏՈՑ ՀԱՅՐԱՊԵՏ», «ՍՈՒՄՊԵՆՑ ՎԱՆՔ»), Ազատի ջրամբար

Մասնակիցներ՝  Միջին դպրոցի տարատարիք ճամբարականներ

Պատասխանատու դասավանդողներ՝ Հասմիկ Ուզունյան, Շուշան Սարդարյան

Նպատակը՝

  • Հարսանեկան ծեսի նախագիծի շրջանակներում հարցազրույց վերցնել տեղացի գաթա թխող կանանցից
  • Կինո-ֆոտո-վլոգերության փառատոնի շրջանակներում նկարահանել Գառնու կիրճը և քարե րի սիմֆոնիան
  • քայլք տեղանքում
  • Տարածքում բույսերի և կենդանիների ուսումնասիրություն
  • Էկոտուրի շրջանականերում աղբահանություն
  • Ազատի ջրամբարի առանձնահատկությունները

Ընթացքը՝

  • 09։00֊Մեկնում Երևանից
  • Ողջաբերդ գյուղում ֆոտո-կանգառ «Չարենցի կամար» հուշարձանի մոտ
  • Այցելություն Գառնու հեթանոսական տաճար, որտեղ սովորողները կծանոթանան Գառնու հեթանոսական տաճարի պատմությանը և հարակից տարածքի  աշխարհագրությանը առանձնահատկություններին
  • Քայլարշավ դեպի Գառնու ձոր որտեղից կտեսնեն բնության կերտած հրաշք «Քարերի սիմֆոնիա» կամ «Բազալտե երգեհոն» հուշարձանը: Այն կազմված է ձորից մինչ ժայռի գագաթը ձգվող կանոնավոր վեցանկյան ձև ունեցող ուղղահայաց բազալտե սյուներից:
  • Ընդմիջում Գառնիում
  • Լանջազատ գյուղից քայլարշավ Ազատի ջրամբար։ Քայլարշավի միջոցով ծանոթանալ  Ազատ գետի էկոլոգիական և տնտեսական  նշանակությանը, ինչպես նաև առկա  էկոլոգիական հիմնախնդիրների
  • Էկոտուրի շրջանականերում իրականացնում ենք աղբահանություն
  • 16:00— Վերադարձ Երևան

Անհրաժեշտ իրեր՝

  • Ուսապարկ
  • Օրապահիկ/բրդուճներ, քաղցր որևէ բան/
  • Թեյ, ջուր
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Տաք հագուստ
  • Անձրևանոց
  • Աղբի տոպրակ և ձեռնոցներ

Արդյունքը՝

  • Սովորողները իրենց տպավորությունների մասին կպատմեն իենց բլոգներում։
  • Սովորողների կողմից ֆետոշարքերի և տեսաֆիլմերի պատրաստում

Ազատի ջրամբարջրամբարՀայաստանիԱրարատի մարզումԱզատ գետի միջին հոսանքում[1][2]Լանջազատ գյուղի մոտ։ Շահագործման է հանձնվել 1976 թվականին։ Մակերեսը 2,85 կմ2 է, ընդհանուր ծավալը՝ 70 միլիոն մ3[3]։ Ջրամբարի առավելագույն խորությունը՝  72.4 մ[4]։ Սնվում է նաև աղբյուրներից։

Posted in Ճամբար

Ճամբարի լուսաբանում

Ինչպես գիտենք հունվար ամիսը համարվում էր ճամբարային ամիս եւ մենք բոլորս գնում էինք ճամբար:Ես Տաթեւ Աբրահամյանի ջոկատից էի:Մենք շատ նախագծեր իրականացրեցինք :Ամիսը անցավ շատ արագ,բայց շատ հետաքրքիր:Ճամբարի ընթացքում կազմակերպեցինք բառքամոցի մրցույթ-առաջնություն միջին դպրոցի սովորողների համար եւ կազմակերպեցինք մեր համար:Այցելեցինք սահադաշտ,որտեղ շատ լավ անցավ:ՈՒնեցանք մարզական ժամ,մարմնամարզություն:Կազմակերպեցինք բանավեճ, որի ժամանակ քննարկումներ էինք անում:Քննարկումներ էինք անում նաեւ շուկայից:Ազգային խոհանոց,որի ժամանակ պատրաստեցինք պիցցա եւ քյալագոշ:Կազմակերպեցինք քվեստ, որի ժամանակ պետք էր ըստ նկարների գտնել վայրը եւ պատասխանելով հարցերին հավաքել բոլոր 7 թղթերը:Այն թիմը,որը առաջինը կհավաքեր 7թղթերը կհաղթեր:Կատարեցինք եռօրիա ճամփորդություն Գյումրիում, որտեղ շատ հետաքրքիր էր:Մենք այցելեցինք Վարդանանց Հրապարակ, թանգարաններ,վառեմ մարեմի շենք,տեսանք այն պատը որտեղ կարող է լինել քո անունը,նայեւ այցելեցինք 7 վերք եւ Ս.Ամենափրկիչ եկեղեցիները, մտանք այնտեղի դպրոցներից մեկը որպեսզի բացատրեինք Qr code-ի մասին:Ճամփորդության ավարտից հետո մենք մեծ բավականություններ ստացած հետ եկանք:Շատ հետաքրքիր ճամբարային ամիս էր:

30.01.23

Posted in Ճամբար

Այսօրը

Այսօր ուրբաթ էր:Մէնք ջոկատով առաջին ժամին անցկացրեցինք գրադարանում:Այնտեղ ուսումնասիրեցինք սարք Ամազոն ընկերության կողմից պատրաստված որտեղ հնարավոր է ուսումնասիրել շատ գրքեր իմացանք օգտագործման ձեւը եւ իմացանք որոշ բաներ:Ես կպատմեմ թե ինչ իմացա:Ես իմացա որ սարքը ունի 8 գեգաբայթ հիշողություն նաեւ տարբերությունը հեռախոսի հետ:Նրանք տարբերվում են նրանով օրինակ եկռանը պատրաստված է այնպես որ չվնասի մարդու աչքերը իտարբերություն հեռախոսի:2րդ ժամը տեխնոլոգիա էր,որտեղ մենք վիկտորինա կազմակերպեցինք:Տեխնոլոգիայի ուսուցչի թեման առողջագիտությունն էր եւ մեր վիկտորինան վերաբերում էր հենց դրան:3րդ ժամը խաղերի ժամ էր:4րդ ժամը պար էր:Վերջին ժամը բարբառներ ուսումնասիրեցինք եւ վերջում մրցույթ կազմակերպեցինք որի ժամանակ գյումրվա բարբառը պետք է փոխարինել Երեւանյանի եւ հակառակը:13.01.23