Posted in Հայոց լեզու

Վահան Տերյան

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների “Մթնշաղի անուրջներ” ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, եւ թե՛ քննադատների կողմից։ 1915 «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։1917 հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշեւիկյան հեղափոխությանը եւ այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր եւ վախճանվում է 1920թ հունվարի 7-ին։

Կարդացի նաեւ մի հեռանա բանաստեղծությունը եւ ահա թե ինչ հասկացա

Ես հասկացա,որ բանաստեղծը փորձում է դիմել մեկին եւ հասկացնել, որ հեռանալու ժամանակը չէ, որ դրսում անձրեւ եւ մրրիկ է եւ դրսում ասելով նկատի ուներ թե ինչ է կատարվում շրջակա միջավայրում ասելով, թե ամենինչ փոխվել է եւ կարծես փոթորիկ լինի:

Posted in Ճամբար

Ճամբարի լուսաբանում

Ինչպես գիտենք հունվար ամիսը համարվում էր ճամբարային ամիս եւ մենք բոլորս գնում էինք ճամբար:Ես Տաթեւ Աբրահամյանի ջոկատից էի:Մենք շատ նախագծեր իրականացրեցինք :Ամիսը անցավ շատ արագ,բայց շատ հետաքրքիր:Ճամբարի ընթացքում կազմակերպեցինք բառքամոցի մրցույթ-առաջնություն միջին դպրոցի սովորողների համար եւ կազմակերպեցինք մեր համար:Այցելեցինք սահադաշտ,որտեղ շատ լավ անցավ:ՈՒնեցանք մարզական ժամ,մարմնամարզություն:Կազմակերպեցինք բանավեճ, որի ժամանակ քննարկումներ էինք անում:Քննարկումներ էինք անում նաեւ շուկայից:Ազգային խոհանոց,որի ժամանակ պատրաստեցինք պիցցա եւ քյալագոշ:Կազմակերպեցինք քվեստ, որի ժամանակ պետք էր ըստ նկարների գտնել վայրը եւ պատասխանելով հարցերին հավաքել բոլոր 7 թղթերը:Այն թիմը,որը առաջինը կհավաքեր 7թղթերը կհաղթեր:Կատարեցինք եռօրիա ճամփորդություն Գյումրիում, որտեղ շատ հետաքրքիր էր:Մենք այցելեցինք Վարդանանց Հրապարակ, թանգարաններ,վառեմ մարեմի շենք,տեսանք այն պատը որտեղ կարող է լինել քո անունը,նայեւ այցելեցինք 7 վերք եւ Ս.Ամենափրկիչ եկեղեցիները, մտանք այնտեղի դպրոցներից մեկը որպեսզի բացատրեինք Qr code-ի մասին:Ճամփորդության ավարտից հետո մենք մեծ բավականություններ ստացած հետ եկանք:Շատ հետաքրքիր ճամբարային ամիս էր:

30.01.23

Posted in Ճամբար

Այսօրը

Այսօր ուրբաթ էր:Մէնք ջոկատով առաջին ժամին անցկացրեցինք գրադարանում:Այնտեղ ուսումնասիրեցինք սարք Ամազոն ընկերության կողմից պատրաստված որտեղ հնարավոր է ուսումնասիրել շատ գրքեր իմացանք օգտագործման ձեւը եւ իմացանք որոշ բաներ:Ես կպատմեմ թե ինչ իմացա:Ես իմացա որ սարքը ունի 8 գեգաբայթ հիշողություն նաեւ տարբերությունը հեռախոսի հետ:Նրանք տարբերվում են նրանով օրինակ եկռանը պատրաստված է այնպես որ չվնասի մարդու աչքերը իտարբերություն հեռախոսի:2րդ ժամը տեխնոլոգիա էր,որտեղ մենք վիկտորինա կազմակերպեցինք:Տեխնոլոգիայի ուսուցչի թեման առողջագիտությունն էր եւ մեր վիկտորինան վերաբերում էր հենց դրան:3րդ ժամը խաղերի ժամ էր:4րդ ժամը պար էր:Վերջին ժամը բարբառներ ուսումնասիրեցինք եւ վերջում մրցույթ կազմակերպեցինք որի ժամանակ գյումրվա բարբառը պետք է փոխարինել Երեւանյանի եւ հակառակը:13.01.23